ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
16.11.2019 12:45
Հետախուզվողները ներկայացել են կամավոր
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպեր. հետախուզական և անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 15-ին ժ.14.00-ին ինքնակամ բաժին է ներկայացել Ներքին Շենգավիթի բնակիչ 26-ամյա մի տղամարդ, ով նոյեմբերի 15-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր. 177 հոդ. 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
***
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 15-ին, ժամը 20.00-ին, Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, կամավոր ոստիկանույուն է ներկայացել 29-ամյա մի քաղաքացի, որը 2018թ. օգոստոսի 27-ից հետախուզվում էր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի՝ դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: