ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
08.12.2018 14:51
Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում հետախուզվողը կամավոր ներկայացավ
 
«Հետախուզում 2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, դեկտեմբերի 7-ին, ժամը 02.50-ին, Կիև-Երևան չվերթով իքնակամ ՀՀ է ժամանել և «Զվարթնոց» օդանավակայանից բաժին է տեղափոխվել 35-ամյա Կառլեն Խ.-ն: Նա 2015 թվականի դեկտեմբերի 7-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի՝ առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախության մեղադրանքով: 
 Խափանման միջոցը՝ կալանք: 
 Կառլեն Խ.-ին հայտնաբերելու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

 
   
		





















































