ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
10.07.2019 10:54
Քրեական հետախույզները հետախուզվողին հայտնաբերեցին սահմանային անցակետում

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, հուլիսի 9-ին, ժամը 09.20-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից բերման են ենթարկել 39-ամյա Հովհաննես Լ.-ին, որը 2017թ. հունիսի 13-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 173 հոդվածի (ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելը) մեղադրանքով: