ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
20.07.2019 12:40
Հետախուզվողը հայտնաբերվեց Աբովյան քաղաքում
![Հետախուզվողը հայտնաբերվեց Աբովյան քաղաքում Հետախուզվողը հայտնաբերվեց Աբովյան քաղաքում](/resources/police/img/news/big/1563612118,8463.jpeg)
«Նելեգալ 2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Վարդենիսի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, համագործակցելով Կոտայքի բաժնի ծառայողների հետ քրեական հետախույզները հուլիսի 19-ին, ժամը 09.15-ին, Աբովյան քաղաքում հայտնաբերել և բերման են ենթարկել 37-ամյա մի կնոջ, որն ապրիլի 22-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելու մեղադրանքով: