ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
26.01.2019 13:41
Ոստիկանները օդանավակայանում հետախուզվողի են հայտնաբերել

Հունվարի 26-ին, ժամը 03.00-ի սահմաններում, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, բաժին բերման է ենթարկվել Դալարիկ գյուղի բնակիչ, 1998 թ. ծնված Արթուր Գ․-ն, որը հունվարի 12-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Արթուր Գ․-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: