ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.07.2019 12:23
Հետախուզվողը ժամանեց Հայաստան եւ ներկայացավ ոստիկանություն
Հուլիսի 2-ին, ժամը 03.00-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ Եկատերինբուրգ-Երևան չվերթի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից ոստիկանության Արամվիրի բաժին է ներկայացել 54-ամյա Լյուդվիգ Ս.-ն, որը 2017թ. հոկտեմբերի 5-ից բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը ) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: