ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
28.09.2019 13:05
Հայ ոստիկանները օտարերկրացի հետախուզվողի են հայտնաբերել

Սեպտեմբերի 27-ին ժամը 13.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Դուբայ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանի գծային բաժին են բերման ենթարկել Հնդկաստանի Հանրապետության 44-ամյա մի քաղաքացու, որը հունիսի 10-ից Ղրղզստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր խոշոր չափերով խարդախություն կատարելու մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք։
Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ին և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազին: