ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.07.2019 12:20
Հետախուզվողը օդանավակայանում ներկայացավ Արաբկիրի ոստիկաններին
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 1-ին, ժամը 10.35-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզներին է ներկայացել 51-ամյա Տիգրան Օ.-ն, որը 2016թ. դեկտեմբերի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի (հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը) 2-րդ մասի մեղադրանքով: