ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
01.12.2018 13:53
Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց
«Հետախուզում 2018» ամենամյա օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Բազումի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ, նոյեմբերի 30-ին, ժամը 10.25-ին, Վանաձորի Աբեղյան 3 շենքի մոտից բերման է ենթարկվել 51-ամյա Գառնիկ Հ․-ն։
Նա նոյեմբերի 29-ից ոստիկանության Ստեփանավանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 1-ին մասի՝ խարդախության մեղադրանքով:
Գառնիկ Հ․-ն ներկայացվել է ՀՀ ՔԿ Լոռու մարզի քննչական վարչություն: