ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
22.12.2018 13:20
Ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
Դեկտեմբերի 21-ին, ժամը 15.00-ի սահմաններում, ոստիկանության ՔՀԳՎ և ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների համատեղ բացատրական աշխատանքների արդյունքում, ՔՀԳՎ օպերատիվ խումբը, Կիև-Երևան չվերթի ինքնաթիռով, Հայաստան է տեղափոխել Արարատի մարզի Նորաբաց գյուղի բնակիչ, 1973 թվականին ծնված Սեյրան Կ-ին, ով մայիսի 17-ից, ոստիկանության Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: