ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
31.12.2018 14:17
Միջազգային հետախուզման մեջ գտնվողը հայտնաբերվեց

Դեկտեմբերի 31-ին, ժամը 03.30-ին, ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Դոհա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, բերման է ենթարկել 42-ամյա Արման Ս.-ն, որը սեպտեմբերի 14-ից, Գերմանիայի Դաշնության Հանրապետության իրավապահ մարմինների նախաձեռնությամբ գտնվում է միջազգային հետախուզման մեջ այդ երկրի քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասի, 243 հոդվածի 1-ին մասի, 244 հոդվածի 1-ին մասի, 244ա հոդվածի, 22 և 23 հոդվածների՝ խմբակային գողության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ Ինտերպոլի ԱԿԲ-ին և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազին: