ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
28.09.2019 13:02
Ոստիկանները գողության փորձի մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

Սեպտեմբերի 27-ին, ժամը 9-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, Թալինի բաժնի ծառայողների հետ համատեղ Նուբարաշենի 12-րդ փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերել և բերման են ենթարկել նույն փողոցի 23-ամյա մի բնակչի, որը սեպտեմբերի 26-ից հետախուզվում էր գողության փորձ կատարելու մեղադրանքով: