ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
24.11.2018 12:54
Ներկայացել է կամավոր

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության և հետաքննության բաժանմունքների ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 23-ին, ժամը 12.00-ին, կամավոր բաժին է ներկայացել 33-ամյա Ռոման Ղ․-ն, ով հոկտեմբերի 10-ից հետախուզվում էր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասի՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքի մեղադրանքով: