ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.01.2019 12:57
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Վանաձորում

Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները, համագործակցելով Բազումի անձնագրային բաժանմունքի աշխատակիցների հետ, հունվարի 18-ին, ժամը 16.17-ին, անձնագրային բաժանմունքում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել ՌԴ իրավապահների կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի 2-րդ մասի Ա և Բ կետերի՝ մանր հափշտակության մեղադրանքով 2018 թ. մարտի 28-ից փորձաշրջանի կիրառմամբ պայմանական դատապարտված հետախուզվող, 20-ամյա Արտյոմ Գ.-ին: Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և Լոռու մարզի դատախազին: