ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.01.2019 14:50
Ծաղկաձորի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում հետախուզվողը ներկայացավ

Ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 11-ին, ժամը 09.30-ին, բաժին է ներկայացել 27-ամյա Հովհաննես Բ․-ն, որը 2018 թ․ դեկտեմբերի 28-ից հետախուզվում էր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 184 հոդվածի 1-ին մասի՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելու մեղադրանքով:
Նույն օրը, Հովհաննես Բ․-ն տեղափոխվել է Կոտայքի մարզային քննչական վարչություն: