ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.03.2019 11:38
Խարդախության մեղադրանքով հետախուզվողն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն

Ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախույզների օպերատիվ-հետախուզական միջոցառումների և տարված բացատրական աշխատանքների շնորհիվ, մարտի 7-ին, ժամը 17.00-ի սահմաներում Մոսկվա-Երևան չվերթով ինքնակամ Հայաստան է վերադարձել և ժամը 18.20-ին Հրազդանի բաժին տեղափոխվել Երևանի բնակիչ, 1964թ. ծնված Անդրանիկ Կ-ն, ով 2015թ. ապրիլի 28-ից Հրազդանի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: