ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
08.10.2019 14:03
19-ամյա երիտասարդը հետախուզվում էր գողության համար

Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 7-ին, ժամը 23.40-ին, Գյումրի քաղաքի Մ. Խորենացու փողոցից ոստիկանության Մուշի բաժին բերման է ենթարկվել 19-ամյա Մհեր Կ.-ն, որը հոկտեմբերի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 3-րդ մասի 1.1 կետի, 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի մեղադրանքով: