ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
31.12.2018 14:15
Ներկայացել են բացատրական աշխատանքնի արդյունքում
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, դեկտեմբերի 29-ին, ժամը 15.45-ին, ինքնակամ բաժին է ներկայացել 30-ամյա Խորեն Օ.-ն, որը հոկտեմբերի 9-ից հետախուզվում է ՌԴ իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 324 հոդվածի 3-րդ մասի՝ կեղծ փաստաթուղթ օգտագործելու մեղադրանքով:
Նրան հայտնաբերելու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Նույն օրը ժամը 17.15-ին, բացատրական աշխատանքի արդյունքում ինքնակամ բաժին է ներկայացել է 16-ամյա Նաիրա Պ.-ն, որը դեկտեմբերի 18-ից հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 1-ին մասի՝ խարդախության մեղադրանքով: