ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
28.09.2019 13:01
Վրաստանի քաղաքացին հետախուզվում էր գողության մեղադրանքով

Սեպտեմբերի 27-ին, ժամը 15.20-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել Վրաստանի Հանրապետության 42-ամյա քաղաքացի, որը 2013 թվականից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Սվերդլովսկի մարզի Եկատերինբուրգ քաղաքի իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի 2-րդ մասի՝ գողության մեղադրանքով:
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: