ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.03.2019 11:37
Հետախուզվում էր գողության մեղադրանքով

Մարտի 7-ին ժամը 12.30-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները, անձնագրային բաժանմունքի աշախատակիցների հետ համատեղ կատարված ստուգումների արդյունքում, Մասիսի անձնագրային բաժանմունքից բաժին բերման են ենթարկել Զորակ գյուղի բնակիչ, 1989 թվականին ծնված Գևորգ Ե-ին, ով 2019 թ. փետրվարի 16-ից ՌԴ ՆԳՆ Դաղստանի Հանրապետության Դերբենտ քաղաքի ՆԳՎ-ն կողմից հետախուզվում է գողության մեղադրանքով: