ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
07.10.2019 13:13
Գողության համար հետախուզվողը հայտնաբերվեց Դաշտենցի փողոցում

Հոկտեմբերի 5-ին, ժամը 13.50-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Երևանի Խաչիկ Դաշտենցի փողոցից բերման են ենթարկել 44-ամյա Հայկ Ս.-ին, որը հոկտեմբերի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 3-րդ մասի 1-ին և 1.1 կետերի մեղադրանքով: