ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
01.12.2018 13:45
2016 թվականից հետախուզվողը հայտնաբերվեց

Նոյեմբերի 30-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության ՔՀԳՎ և Նաիրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ՔՀԳՎ օպերատիվ խմբի կողմից Մոսկվայում հայտնաբերվել և Հայաստան է տեղափոխվել 38-ամյա Կարեն Զ․-ն։
Նա, 2016 թվականի նոյեմբերի 11-ից ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի՝ ավտոմոբիլի կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոցի վարորդի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու մեղադրանքներով:
Խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Կարեն Զ․-ն փոխանցվել է հետախուզումը նախաձեռնողին։
Խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Կարեն Զ․-ն փոխանցվել է հետախուզումը նախաձեռնողին։