ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
16.03.2019 11:52
Հետախուզվողը կամավոր ներկայացել է ոստիկանություն
Մարտի 15-ին, ժամը 11.00-ի սահմաններում, ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ, կամավոր բաժին է ներկայացել Նշավան գյուղի բնակիչ, 1983 թ. ծնված Գարիկ Ե․-ն, որը 2018 թ. փետրվարի 26-ից հետախուզվում էր ՌԴ Ռոստովի մարզի ոստիկանության կողմից` ճանապարհային երթևեկության կանոների խախտման մեղադրանքով:Գարիկ Ե․-ին հայտնաբերելու մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին և Արարատի մարզի դատախազությանը: