ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
31.12.2018 14:13
Հետախուզվողը հայտնաբերվեց Զվարթնոց օդանավակայանում

Դեկտեմբերի 29-ին, ժամը 18.10-ին, ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Զվարթնոցի անձնագրային բաժնից բերման է ենթարկվել 24-ամյա Մեսրոպ Կ.-ն, որը օգոստոսի 8-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում է ՌԴ քրեական օրենսգրքի 167 հոդվածի 1-ին մասի՝ գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու մեղադրանքով:
Նրան հայտնաբերելու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: