ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
27.06.2019 12:14
Նոր Նորքի ոստիկանները հայտնաբերեցին 38-ամյա հետախուզվողին

Հունիսի 26-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի համայնքային ոստիկանների և քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հիվանդանոցի մոտից բերման է ենթարկվել 38-ամյա Արմեն Կ.-ն, որը հունիսի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, 4-րդ մասի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) և 268 հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի մեղադրանքներով: