ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.10.2019 13:27
Հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Ստավրոպոլի իրավապահների կողմից

Հոկտեմբերի 18-ին ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները Լոռու մարզի Գոգավանի սահմանային անցակետում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի, 38-ամյա մի բնակչի, որը հոկտեմբերի 4-ից ՌԴ ՆԳՆ Ստավրոպոլի իրավապահների կողմից հետախուզվում էր վարչական պատասխանատվության ենթարկված անձի կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: