ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
08.10.2019 14:00
Հետախուզվողները ներկայացան ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 7-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է ներկայացել 30-ամյա Հարություն Հ.-ն, որը սեպտեմբերի 27-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 1-ին մասի մեղադրանքով:
***
Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 7-ին Բագրատաշենի սահմանային անցակետ է ներկայացել 28-ամյա Կարեն Գ.-ն, որը մայիսի 4-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: