ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
04.05.2019 12:42
Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Սյունիքի մարզում
Ոստիկանության ՔՀԳ վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ոստիկանության Աշտարակի և Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների շնորհիվ, մայիսի 3-ին, ժամը 11.25-ին, «Սյունիքի մարզի նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ից բաժին բերման է ենթարկվել 35-ամյա Վիգեն Մ․-ն, որը մայիսի 2-ից ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի՝ պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով գողություն կատարելու մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: