ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.03.2019 11:36
Ոստիկանները գողության համար հետախուզվողի են հայտնաբերել
Մարտի 7-ին, ոստիկանության Նոր Նորք բաժնի քրեական հետախույզները անձնագրային բաժանմունքի աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, անձնագրային բաժանմունքից բաժին բերման են ենթարկել Մուրադյան փողոցի բնակիչ, 1966 թ. ծնված Արմեն Մ-ին, ով 2018թ. սեպտեմբերի 20-ից ՌԴ Պետրոզավոդսկ քաղաքի ոստիկանության կողմից, հետախուզվում էր գողության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Արմեն Մ-ի հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը: