ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.06.2018 12:42
Հետախուզվում էր մարդուն առևանգելու մեղադրանքով

Հունիսի 1-ին ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, ոստիկանության ՔՀԳ վարչության աշխատակիցների հետ, ստացված տեղեկություններն իրացնելով, Նոր Խարբերդ գյուղի գերազմանատան մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել Երևանի Ազատամարտիկների փողոցի բնակիչ, 1982 թ. ծնված Տիգրան Եսայանին:
Եսայանը 2017 թ. դեկտեմբերի 15-ից ոստիկանության Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր` մարդուն առևանգելու մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք: