ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.11.2019 18:55
Թումանյանի բաժնի ոստիկանները պատժի կրումից խուսափող հետախուզվողի են հայտնաբերել /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Արտաշատի գործընկերների հետ համատեղ նոյեմբերի 13-ի գիշերը Արտաշատում հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին մի տղամարդու։ Լոռու Քարինջ գյուղի բնակիչ, 64-ամյա տղամարդը հոկտեմբերի 24-ից ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։