ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
11.11.2019 12:34
Հայտնաբերվել են հետախուզվողներ

Նոյեմբերի 9-ին, ժամը 18.10-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզի ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ ոստիկանության Արտաշատի բաժին է ներկայացել 58-ամյա Վրեժ Ս.-ն, որը նոյեմբերի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 1-ին մասի մեղադրանքով:
***
Ոստիկանության Մեծամորի բաժնի ՔՀԽ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 9-ին, ժամը 22.05-ին, Մոսկվա-Երևան չվերթի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման է ենթարկվել 52-ամյա Շիրինշա Խ.-ն, որը հունիսի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 3-րդ մասի, 1.1 կետի մեղադրանքով: