ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.01.2019 11:23
Հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետում

Հունվարի 22-ին, ժամը 17.25-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 39-ամյա Քրիստինե Ղ.-ն, որը 2017թ. հոկտեմբերի 5-ից ոստիկանության Ջերմուկի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) մեղադրանքով: