ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.11.2019 12:25
Ավազակության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից
![Ավազակության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից Ավազակության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից](/resources/police/img/news/big/1573633540,3407.jpeg)
Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախույզների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 12-ին, ժամը 10.20-ին, ոստիկանության Չարենցավանի բաժին է ներկայացել 39-ամյա Սամվել Ա.-ն, որը 2007 թ. նոյեմբերի 2-ից ՌԴ ՆԳՆ Մոսկվայի ՆԳԳՎ Արևելյան վարչական շրջանի քննչական բաժնի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի (Ավազակային հարձակումը) 2-րդ մասի մեղադրանքով: