ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.02.2019 11:59
Ռուս իրավապահների կողմից հետախուզվում էր ավազակության համար

Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և բաժնի քրեական հետախույզների կողմից փետրվարի 11-ին, ժամը 16.05-ին, Արագածոտնի մարզի Ուջան գյուղում հայտնաբերվել և ոստիկանության Աշտարակի բաժին բերման է ենթարկվել՝ 38-ամյա Արթուր Հ.-ն, որը 2018թ. մարտի 29-ից ՌԴ Կրասնոդարի մարզի Սոչի քաղաքի ՆԳՎ-ի կողմից հետախուզվում է ՌԴ քրեական օրենսգրքի 162 հոդվածի (Ավազակային հարձակում) 3-րդ մասի մեղադրանքով: