ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.01.2019 11:15
Երկու հոդվածների մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց
Ոստիկանության Մասիսի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ոստիկանության ՊՊԳՎ Մասիսի բաժանմունքի ծառայողների հետ համատեղ, հունվարի 24-ին, ժամը 10.40-ին, իրենց տնից բերման է ենթարկվել 26-ամյա Գեղամ Ս.-ին, որը 2018թ. նոյեմբերի 3-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 185 հոդվածի 1-ին մասի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) և 117 հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) մեղադրանքներով: