ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
22.06.2019 12:03
Ոստիկանները խարդախության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, հուլիսի 21-ին ժամը 19.20-ին Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից բերման են ենթարկել Երևանի Շրջանային փողոցի 53-ամյա մի բնակչուհու, որը 2016թ. մայիսի 31-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: