ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
08.09.2018 12:46
Հետախուզվողն ինքնակամ ներկայացել է

Ոստիկանության Հրազդանի բաժնի և Ծաղկաձորի բաժանմունքի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների արդյունքում, սեպտեմբերի 7-ին, ժամը 16.30-ին, ինքնակամ բաժին է ներկայացել 1998թ. հոկտեմբերի 9-ից ՌԴ իրավապահների կողմից ավազակային հարձակման մեղադրանքով միջպետական հետախուզման մեջ գտնվող 43-ամյա Սերգեյ Հ․-ն։ Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը: Հետախուզվողին հայտնաբերելու մասին տեղեկացվել է նախաձեռնողին, ապա հետախուզումը նախաձեռնողի հանձարարությամբ Սերգեյ Հ․-ն բաց է թողնվել: