ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.08.2018 12:45
Հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն

«Կանեփ-կակաչ 2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, օգոստոսի 22-ին, ժամը 17.25-ին, «Սոչի-Երևան» չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օ/կ ժամանման սրահից բաժին է ներկայացել 1970 թ. ծնված Աշոտ Ե.-ն, որը ս.թ. մարտ 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 322 հոդվածի (Ինքնիրավչությունը) 1-ին մասի մեղադրանքով: