ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.08.2018 15:54
Վերադարձ Մոսկվա-Երեւան չվերթով
«Կանեփ-կակաչ-2018» օպերերատիվ-կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում, ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության, Արարատի մարզային վարչության և բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, օգոստոսի 13-ին, ժամը 12.25-ին, Մոսկվա-Երևան չվերթով «Զվարթնոց» օդանավակայանով Հայաստանի Հանրապետություն է վերադարձել 1996 թ. ծնված Գոռ Ս.-ն, որը 2015 թ. ապրիլի 20-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 327 հոդվածի (Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը) 1-ին մասի մեղադրանքով: