ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
06.04.2019 11:57
Հայ ոստիկանները ՌԴ ՆԳՆ կողմից հետախուզվողի են հայտնաբերել

Ապրիլի 6-ին, ժամը 02.00-ին, ոստիկանության Նոյեմբերյանի ծառայողները, «Զինանոց 2019» միջոցառման շրջանակներում, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից Բագրատաշենի բաժանմունք են բերման ենթարկել Փարաքար գյուղի բնակիչ, 1985թ. ծնված Արտակ Մ-ին, որը 2018թ. մարտի 7-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ կողմից` կեղծ փաստաթուղթ օգտագործելու և պատիժ կրող անձի կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու մեղադրանքներով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: