ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
22.08.2018 12:15
Երկու հոդվածների մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն

«Կանեփ-կակաչ» 2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, օգոստոսի 21-ին ժ.12.15-ին, բաժին է ներկայացել 1987 թ. ծնված Սարգիս Գ.-ն, որը օգոստոսի 21-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (Խարդախությունը) 1-ին մասի և 243.1 (Տրանսպորտային միջոցը հարբած կամ տասնվեց տարին չլրացած անձին հանձնելը) հոդվածի 1-ին մասի մեղադրանքներով: