ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.11.2018 11:48
Հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նոյեմբերի 17-ին, ժամը 16-ն անց 50-ին, Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել Սոսին Գ.-ն, որը օգոստոսի 8-ից ՌԴ ՆԳՆ Կալուգայի մարզի ՆԳՎ Բորովսկի շրջանի բաժնի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264.1 հոդվածի /վարչական իրավախախտում կատարած անձի կողմից ՃԵԿ խախտելը/ մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: