ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.06.2019 14:01
Ոստիկանները Ֆրանսիայից Հայաստան հետախուզվողի են տեղափոխել

Հունիսի 15-ին, ժամը 03.30-ի սահմաններում, ոստիկանության ՔՀԳՎ և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի ծառայողները համատեղ հայտնաբերել և Փարիզ-Երևան չվերթով Հայաստան են տեղափոխել 1964թ. ծնված, Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ՝ Լևոն Խ-ին, որը 2015թ. ապրիլի 9-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր. 266-րդ հոդվածի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: