ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.11.2019 12:22
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն

Ոստիկանության ՔՀԳՎ և ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 12-ին, ժամը 10.42-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին է ներկայացել 33-ամյա Արշալույս Գ.-ն, որը 2017 թ. մայիսի 19-ից ՌԴ Կոմի Հանրապետության Սիկտիվկար քաղաքի ոստիկանության վարչության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով: