ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
03.08.2019 12:29
Հետախուզվողը Վրաստանից տեղափոխվեց Հայաստան
Օգոստոսի 2-ին՝ 15․20-ի սահմաններում, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Վրաստանի Հանրապետությունից Հայաստան են տեղափոխել ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից խուլիգանության մեղադրանքով փետրվարի 2-ից հետախուզվող (խափանման միջոցը՝ կալանք) 32-ամյա մի տղամարդու, որը Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ է։