ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.06.2019 13:59
Ոստիկանները գողության համար հետախուզվողի են հայտնաբերել

«Հետախուզում-2019» օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Տերյան և Թումանյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1960թ. ծնված, Քաջազնունու փողոցի բնակիչ՝ Ռոբերտ Վ-ին, որը 2019թ-ի մայիսի 24-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով: