ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.07.2019 12:43
Արցախի ոստիկանության կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Երևանում

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 12-ին, ժամը 12.30-ին, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայից ոստիկանություն բերման են ենթարկել Ստեփանակերտի 37-ամյա մի բնակչի, որը մայիսի 20-ից Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից հետախուզվում էր Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասի (խարդախություն) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հետախուզվողը փոխանցվել է Արցախի ոստիկանության ծառայողներին: