ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
06.04.2019 11:55
Ոստիկաններն ավազակության համար հետախուզվողի են հայտնաբերել
Ապրիլի 5-ին, ժամը 21.30-ի սահմաններում, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխել Վանաձորի բնակիչ, 1992թ. ծնված Սերգո Հ-ին, որը 2018թ. փետրվարի 21-ից ոստիկանության Բազումի բաժնի կողմից հետախուզվում էր ավազակության և մարդուն առևանգելու մեղադրանքներով: Խափանման միջոցը` կալանք: Հետախուզվողը փոխանցվել է ոստիկանության Բազումի բաժնի ծառայողներին: