ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
06.08.2019 18:11
Ոստիկանները պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողի են հայտնաբերել /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
Օգոստոսի 5-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, ստացված տեղեկություններն իրացնելով, Երևանի Բագրատունյաց փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել Օշական գյուղի 27-ամյա մի բնակչի:
Սպանության և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու համար «Հրազդան» քրեակատարողական հիմարկում պատիժը կրող 27-ամյա տղամարդը Կոտայքի մարզի ընդահանուր իրավասության դատարանի որոշմամբ` վաղաժամկետ ազատ էր արձակվել, սակայն վերաքննիչ քրեական դատարանն այդ որոշումը բեկանել էր, կայացվել էր նոր որոշում` նրան կրկին քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու վերաբերյալ: Բայց վերջինս խուսափել էր պատժի կրումից և դիմել էր փախուստի:
Հետախուզվողը տեղափոխվել է «Հրազդան» քրեակատարողական հիմնարկ: